6 Aug 2026, 08:19 UTC153 views2 reactionsread 7 August 2026 Photo
Արցախցիների բռնի տեղահանումից անցել է գրեթե երեք տարի։ Այս ընթացքում՝
📌 40,4%-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն
📌 14,7%-ը մեկնել է երկրից և չի վերադարձել
📌 7 401 ընտանիք ստացել է բնակապահովման հավաստագիր
Թվերը ցույց են տալիս՝ ինտեգրումը շարունակվում է, բայց Հայաստանում երկարաժամկետ հաստատվելու պատկերը դեռ միանշանակ չէ։ 🏡
❤2
4 Aug 2026, 14:18 UTC208 viewsread 7 August 2026 Video
‼️ Սպանությունների մասին ընկալումն ու իրական թվերը
Աղմկահարույց տեսանյութերն ու հին դեպքերի կրկնակի տարածումը կարող են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում սպանություններն ու հրազենի կիրառումն աճում են։ Սակայն պաշտոնական տվյալները դա չեն հաստատում:
Մանրամասները՝ այստեղ
4 Aug 2026, 13:17 UTC206 viewsread 7 August 2026 Photo
📌 Հայաստանը հանվել է միգրանտների տեղափոխման համար դիտարկվող երկրների ցանկից
Corriere della Sera-ի նոր հրապարակման համաձայն՝ Եվրոպական Միությունում գտնվող անօրինական միգրանտների տեղափոխման վերաբերյալ գործնական քննարկումները վերաբերում են Ռուանդային, Ուգանդային և Գանային։ 🌍
ՀՀ ԱԳՆ-ն ևս հայտնել է, որ Հայաստանի հետ նման հարց չի քննարկվել։ 🇦🇲
4 Aug 2026, 11:47 UTC191 views1 reactionsread 7 August 2026 Photo
📹 Օգոստոսի 3-ին սոցցանցերում կրկին տարածվեց Կիլիկիայում տեղի ունեցած կրակոցների տեսանյութը՝ առանց նշելու, որ դեպքը հունիսի 20-ին էր, իսկ նույն օրը ոստիկանությունը հայտնել էր ձերբակալվածի մասին։
🔫 Հին դեպքերի տեսանյութերի կրկնակի տարածումը հաճախ տպավորություն է ստեղծում, թե կրակոցներն ու սպանությունները Հայաստանում անընդհատ ավելանում են։
📊 Ի՞նչ է իրականում ցույց տալիս վիճակագրությունը․ կարդացեք FIP.am-ի ուսումնաս…
👍1
4 Aug 2026, 11:02 UTC186 viewsread 7 August 2026 Photo
📍 «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը այսօր ևս կրկնել է նախորդ ամիս հնչեցրած հայտարարությունը, թե Հայաստանում միջազգային ներդրումներ չեն իրականացվում։
Fip.am-ը դեռևս նախորդ ամիս ուսումնասիրել էր Հայաստանում իրականացվող ներդրումների տարիների վիճակագրությունը և պարզել, որ օրինակ, 2018 թվականին ուղղակի օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը կազմել է 94.2 մլրդ դրամ, իսկ 2019 և 2020 թվականներին դարձել …
3 Aug 2026, 18:50 UTC228 views3 reactionsread 7 August 2026 Photo
🇷🇺 Ռուսալեզու լրատվամիջոցներում, սոցցանցերում տարածվում է պնդում, թե Եվրամիությունը քննարկում է անօրինական միգրանտներին Հայաստան տեղափոխելու կամ այստեղ նրանց համար կենտրոն բացելու հարցը։
FIP.am-ը ուսումնասիրել է այդ լուրի տարածման մեխանիզմները, իսկ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ Հայաստանի մասով նման տեղեկություն հայտնի չէ։
🚫 Այսպիսով՝ միգրանտներին Հայաստան տեղափոխելու մասին տարածվող պնդումը չի հաստատվում։
Մանրամասները՝…
👍2👎1
3 Aug 2026, 09:32 UTC233 viewsread 7 August 2026 Photo
🏛️ 9-րդ գումարման Ազգային ժողովը մեկնարկել է աշխատանքները։
Խմբակցություններում կան պատգամավորներ, որոնք առաջին անգամ են պատգամավորական մանդատ ստացել։
🔎 FIP.am-ն ուսումնասիրել է ԱԺ նորեկ պատգամավորների անցած ճանապարհը՝ բաց աղբյուրների հիման վրա․ ավելին՝ հոդվածում։
2 Aug 2026, 12:22 UTC252 views1 reactionsread 7 August 2026 Video
Առաջիկա օրերին խորհրդարանը պետք է ընտրի ԱԺ նախագահին և նրա երեք տեղակալներին, որոնցից մեկը պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչ։
Այնուհետև որոշվելու են մշտական հանձնաժողովների թիվն ու գործունեության ոլորտները և ընտրվելու են դրանց նախագահները։
Սահմանադրությունը թույլ է տալիս ստեղծել առավելագույնը 12 մշտական հանձնաժողով, իսկ դրանց տեղերն ու նախագահների պաշտոնները խմբակցությունների միջև բաշխվում են պ…
👍1
2 Aug 2026, 11:09 UTC210 views4 reactionsread 7 August 2026 Video
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանի Հայաստանի նոր Ազգային ժողովի ամենաերիտասարդ պատգամավորն է՝ 25 տարեկան․ FIP.am-ի Արենը նրան մի քանի հարց է ուղղել։
😁4
2 Aug 2026, 08:39 UTC225 views1 reactionsread 7 August 2026 Video
Կնյազ Հասանովը արդեն 4-րդ գումարման նստաշրջանի մեկնարկն է տալիս՝ որպես ամենաավագ պատգամավոր: FIP-ի Արենը կարճ զրույց է ունեցել նրա հետ
❤1
2 Aug 2026, 06:37 UTC230 views1 reactionsread 7 August 2026 Video
9-րդ գումարման Ազգային ժողովը ունենալու է 105 պատգամավոր
👍1
31 Jul 2026, 13:27 UTC283 views1 reactionsread 7 August 2026 Photo
🚆 ՌԺԴ-ի ղեկավար Օլեգ Բելոզերովը հայտարարել է, թե Հայաստանը կարող է պարտավորվել վերադարձնել «Հարավկովկասյան երկաթուղում» ներդրված 145.77 մլրդ դրամը։
Ամբողջ գումարի վերադարձը, սակայն, ավտոմատ չէ։
Փոխհատուցումը հնարավոր է միայն որոշ պայմանների դեպքում և կախված է պայմանագրային խախտումներից, ՀԿԵ-ի ստացած շահույթից ու ներդրումների տեսակից։ 🔎
👍1
Showing the 12 most recent of 16 posts we hold for @fiparmenia. View and reaction counts are the latest single reading for each post, not a live figure, and a recent post is still accumulating both. A view count marked ≈ was rounded by Telegram before we ever saw it — t.me prints views in full below 1,000 and to three significant figures above, so ≈1,200,000 means somewhere between 1,150,000 and 1,249,999. Unmarked counts are exact. Text is reproduced from the public post preview and truncated for length.